Ֆասթ Բանկը ֆինանսավորել է Համազգային թատրոնի ենթակառուցվածքների նորոգումն ու կահավորումը

01.10.2025 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Համազգային թատրոն
Ֆասթ Բանկն աջակցել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորակառույց շենքի նախագծի իրականացմանը՝ ֆինանսավորելով սանհանգույցների ամբողջական նորոգումն ու կահավորումը։

Համազգային թատրոնն ավելի քան երեք տասնամյակ գործել է առանց սեփական տարածքի։

Սեփական բեմ ունենալը թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի երազանքն էր։ Տարիներ անց այդ երազանքը վերածվել է իրականության՝ պետական եւ մասնավոր համագործակցության շնորհիվ։

«Մենք ի սկզբանե շատ էինք կարեւորում հենց մասնավորի դերը շենքի կառուցման գործում: Սա մշակութային կառույց է, որը միայն պետական եւ մշակույթի նախարարության բեռը չէ: Շատ կարեւոր է, որ հենց մասնավոր ընկերությունները մասնակցեն շինարարության աշխատանքներին տարբեր հատվածներով»,- ասել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դարձել է անկախության շրջանի առաջին թատերական շենքը, որը կառուցվել է նոր հիմքերից։ Թատրոնը շուտով կբացի իր դռները եւ կընդունի առաջին հանդիսատեսին սեփական հարկի տակ։

«Ֆասթ Բանկում կարեւորում են մշակութային վայրերի արդիականացումը եւ մշտապես ներդրումներ են կատարում այդ ոլորտում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW