Ամփոփվել է Amio Era 2025-ը. 50 ուսանող կստանա վարձավճարի 100% փոխհատուցում

18.09.2025 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Amio Era 2025 #Ամիօ բանկ
Ամիօ բանկն ամփոփել է Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում այս տարի 50 ուսանող ստացել է վարձավճարի 100% փոխհատուցում:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Ամիօ բանկի ղեկավարները, ծրագրի գործընկեր կազմակերպությունների եւ բուհերի ներկայացուցիչները: Հաղթողներին հանձնվել են հավաստագրեր, իսկ բանկի ղեկավարները շնորհավորել են նրանց՝ շեշտելով, որ այս ծրագիրը միայն կրթաթոշակ չէ, այլեւ՝ գիտելիքներ, փորձ եւ արժեքավոր կապեր ձեռք բերելու հնարավորություն:

«Շնորհակալ եմ մեր աշխատանքային թիմին եւ գործընկերներին, սա անգնահատելի փորձ է: Amio Era-ն հիանալի նախագիծ է. մենք ստեղծել ենք համայնք, որը չի սահմանափակվում միայն հաղթողներով, այլ ընդգրկում է բոլոր դիմորդներին: Սիրելի հաղթողներ, սովորեք, հագեցեք գիտելիքներով եւ փորձով, թե կյանքի, թե մասնագիտական, վստահ եղեք՝ մեկն առանց մյուսի չի աշխատում, հաջողություն ձեզ»,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահի տեղակալ, Գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույը:

Բանկից նշել են, որ այս տարի Amio Era-ն գերազանցել է բոլոր սպասումները՝ ներգրավելով ավելի քան 1400 ուսանողի:

«Շնորհավորում եմ բոլորիդ, մենք խոստացել էինք, որ Amio Era-ն հնարավորությունների ծրագիր է լինելու, եւ այն հիանալի առիթ է ձեր հաջողության պատմությունը սկսելու համար: Դուք անցել եք շատ բարդ ճանապարհ, որը մեծ փորձառություն է ձեր կյանքում, բայց սա միայն սկիզբն է»,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանը:

«Amio Era 2025-ը եւս դարձել է հաջողության պատմություն՝ ստեղծելով նոր հնարավորություններ, կապեր եւ փորձառություն բոլոր մասնակիցների համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW