Հայաստանը $7.5 մլն կվճարի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին բաժանորդագրվելու համար

11.09.2025 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԵՆԱԲ
Կառավարությունը հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ) ՀՀ բաժանորդագրության գործիքին: Դրա համար բանկին կվճարվի $7.5 միլիոն։

«Բանկին բաժանորդագրումը կարեւորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ, Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավմամբ կարող են ստեղծվել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման համար: ԵՆԱԲ միանալը ՀՀ հնարավորություն է ընձեռում մասնակցել տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ եւ երկկողմ այլ հաստատությունների հետ: Անդամակցումը նպատակահարմար է նաեւ վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից»,- ասվում է որոշման նախագծում:
Դիտում՝ 2967

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW