Սեպտեմբերի 5-ին IDBank-ը եւ Իդրամը հանդիսավոր նշել են ընկերությունների Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի հնգամյակը։ Երեկոյի ընթացքում կազմակերպիչներն անդրադարձել են նաեւ ընկերությունների այլ ԿՍՊ նախաձեռնություններին, որոնց շարքում առանձնանում է 2024-ին մեկնարկած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված «Կողք կողքի» ծրագիրը։ IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանն իր ելույթում նշել է, որ ծրագրի գաղափարը ծնվել է 2023-ի սեպտեմբերի ցավալի իրադարձություններից անմիջապես հետո, իսկ իրականացված առաջին միջոցառումը եղել է ֆինանսական ուղիղ աջակցությունը բռնատեղահանված բազմազավակ ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում 150 երեխա ինը ամիս շարունակ 40,000 դրամի չափով սոցիալական աջակցություն ստացավ․ «2025-ին արդեն ծրագիրը միտված է եղել արցախցի կանանց հզորացմանը եւ երեխաների կրթությանը։ 65 արցախցի կին IDBank-ի ֆինանսավորմամբ ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերեց մատնահարդարման կամ կարուձեւի ոլորտում, այլ նաեւ ապահովվեց համապատասխան աշխատանքային գործիքներով ու տեխնիկայով։ Այս տարվա ընթացքում թվով 100 արցախցի երեխա IDBank-ի ֆինանսավորմամբ անցավ ֆինանսական գրագիտության դասընթաց»։ Ներկայացվել են նաեւ «Կողք կողքի» ծրագրի առաջիկա անելիքները, հայտարարվել աջակցության նոր ծրագրի մասին, որի շրջանակում արցախցի 100 ուսանող չորս ամիս շարունակ 50,000 դրամի չափով կրթաթոշակ կստանա IDBank-ից։ IDBank-ը հայտարարել է նաեւ Սյունիքի մարզի Սվարանց գյուղում արցախցիների համար բնակավայրի կառուցման «Թուֆենկյան» հիմնադրամի ծրագրին միանալու մասին՝ նվիրաբերելով 10,000,000 դրամ՝ նոր բնակավայրում մանկապարտեզի կառուցման համար։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 9362