Հայէկոնոմբանկը շարունակում է ընդլայնել իր պրեմիում ծառայությունների շրջանակը և ներկայացնում է նոր Mastercard World քարտը, որը միավորում է հարմար վճարումներ կատարելու և ճամփորդական մի շարք առավելություններից օգտվելու հնարավորությունները։ Mastercard World-ի հիմնական առավելություններն են.• 0.5-1% cashback ՀՀ տարածքում և արտասահմանում կատարված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց,• անվճար մուտք oդանավակայանների Lounge Key բիզնես սրահներ տարեկան 6 անգամ (ներառյալ` հյուրի մուտքի հնարավորություն),• անվճար Fast Track ծառայություն օդանավակայաններում ՝ տարեկան 6 անգամ (ներառյալ` հյուրի մուտքի հնարավորություն),• ինտերնետ ռոումինգ՝ 1 GB անվճար և 15% զեղչ այլ փաթեթների համար,• Concierge ծառայություն 24/7 ռեժիմով։Քարտապաններին հասանելի է նաև վարկային գիծ դրամով՝ ընդամենը 14% տարեկան անվանական տոկոսադրույքով (փաստացի՝ 14.93%) առանց լրացուցիչ ծախսերի։Mastercard World-ն ստեղծված է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը, վճարումների արագությունը և հատուկ առաջարկները՝ դարձնելով յուրաքանչյուր պահ և յուրաքանչյուր ուղևորություն ավելի հարմարավետ ու հաճելի։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։Հայէկոնոմբանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 5885