Երեւանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ օգոստոսի 1-ից թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից։ Փոխարենը Telcell Terminal-ով հնարավոր է գնել էլեկտրոնային ուղետոմսեր եւ դրանք օգտագործել Telcell Wallet հավելվածում ՝ նույնիսկ չնույնականանալու պարագայում։ Ինչպես ձեռք բերել էլեկտրոնային QR ուղետոմս Telcell Terminal-ով․• Telcell Terminal-ի գլխավոր էջում սեղմեք «Ուղետոմս»,• ընտրեք «QR դրամապանակին»,• մուտքագրեք այն հեռախոսահամարը, ում դրամապանակին ուզում եք ուղարկել տոմսերը եւ սեղմեք «Առաջ»,• ընտրեք ուղետոմսերի քանակը եւ սեղմեք «Առաջ»,• ընտրեք վճարման եղանակը՝ կանխիկ կամ բանկային քարտով, մուտքագրեք գումարը կամ մոտեցրեք քարտը POS տերմինալին եւ կատարեք վճարումը,QR ուղետոմսը կհայտնվի այն Telcell Wallet-ում, որի հեռախոսահամարը մուտքագրել եք։QR ուղետոմսը Telcell Wallet-ում կարող եք գտնել՝ գլխավոր էջից անցնելով «Տոմսեր» բաժին: Ընկերությունից հիշեցնում են, որ այս եղանակով գնված QR ուղետոմսերը կարելի է օգտագործել նույնիսկ առանց հավելվածում նույնականանալու, ինչը շատ հարմար է դպրոցականների համար։«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 2389