Telcell-ը 18-ամյակի առթիվ հայտարարում է խաղարկություն

12.08.2025 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #խաղարկություն
Հայաստանի վճարահաշվարկային խոշորագույն ընկերություններից մեկը՝ Telcell-ը, 18 տարեկան է։ 

«Ընկերությունը, դիրքավորվելով որպես Հայաստանի ֆինանսական ազգային օպերատոր, 2007 թվականից կառավարում է ֆինանսների շարժը երկրում՝ հաճախորդներին առաջարկելով ֆինանսական ծառայություններ եւ պրոդուկտներ՝ դասականից մինչեւ նորարարական: 

Արդեն 18 տարի ընկերության ջանքերն ուղղված են ֆինանսական ոլորտը կանխիկից թվայինի փոխակերպելուն, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները նոր հնարավորություններ են ստեղծում թե՛ անհատների, թե՛ ընկերությունների համար։ 

Telcell-ի յուրաքանչյուր պրոդուկտ ստեղծվում է մարդկանց կյանքը  հարմարավետ եւ արդյունավետ դարձնելու համար։ 
Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ այն համապատասխանեցնելով օգտատերերի պահանջներին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Telcell ընկերությունը ծննդյան տարեդարձի առթիվ պատրաստել է նվերներ եւ խաղարկություն օգտատերերի համար․ 

Օգոստոսի 11-ից սեպտեմբերի 8-ը կատարեք գործարքներ Telcell Wallet-ում եւ ստացեք նվերներ․

  • Միջազգային փոխանցումներ
  • Վարկի ստացում
  • «Վճարումներ» բաժնի մանուշակագույնով առանձնացված գործարքները:

Յուրաքանչյուր տեսակի գործարքի համար նախատեսված է 2 նվեր՝ 6 Iphone 16 TW, որոնցից մեկը տրվելու է գումարային առավելագույն գործարքներ կատարած մասնակցին, իսկ երկրորդ հաղթողն ընտրվելու է պատահականության սկզբունքով:

Խաղարկության արդյունքները կամփոփվեն մինչեւ սեպտեմբերի 20-ը։ 

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ 
Դիտում՝ 2327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW