IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը

11.08.2025 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #կապիտալ
IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը 17 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով 51 մլրդ ՀՀ դրամի։ 

Բանկից հայտնել են, որ կանոնադրական կապիտալի համալրումն իրականացվել է չբաշխված շահույթի հաշվին՝ բանկի բաժնետիրոջ 2025թ․ հուլիսի 9-ի որոշմամբ, եւ հաստատվել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը կարեւորել է այս քայլը բանկի զարգացման ու ֆինանսական կայունության ճանապարհին։

«Համալրումը նպատակ ունի բարձրացնել բանկի ֆինանսական կայունությունը, ամրապնդել կապիտալի համարժեքության ցուցանիշները եւ ապահովել բանկի պատրաստակամությունը շարունակական զարգացման, նոր նախաձեռնությունների եւ թվային ներդրումների իրականացման հարցում», - ասել է Արթուր Համբարձումյանը։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 12403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW