2025 թվականի երկրորդ եռամսյակում ռուսաստանյան բանկերը կանխել են խարդախ գործարքներ կատարելու 38,7 միլիոն փորձ, ինչը 1,5 անգամ ավել է, քան նախորդ չորս եռամսյակների միջին ցուցանիշը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի բանկի մամուլի ծառայությունը։Վարկային հաստատությունները կանխել են հաճախորդների միջոցների գողությունը 3,4 տրիլիոն ռուբլու չափով։Բացի այդ, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, զեղծարարներն երկրորդ եռամսյակում կատարել են 273,1 հազար խարդախ գործարք՝ ընդհանուր առմամբ 6,3 միլիարդ ռուբլու չափով: Նման փոխանցումների քանակը եւ վնասի չափը նվազել են համապատասխանաբար 8,9 եւ 15,9%-ով՝ վերջին չորս եռամսյակների միջին ցուցանիշների համեմատ: Գողությունների վերաբերյալ տվյալները ձեւավորվում են տուժած քաղաքացիների կողմից բանկերին ուղղված դիմումների հիման վրա:Ռուսաստանի Բանկը նախաձեռնել է զեղծարարների 20,2 հազար հեռախոսահամարների, ինչպես նաեւ 13,4 հազար խարդախ կայքերի եւ սոցիալական ցանցերում էջերի արգելափակում։ Tweet Դիտում՝ 7221