Հուլիսին ՊԵԿ-ն ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետտուրք

06.08.2025 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #եկամուտ
2025 թվականի հուլիս ամսվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային մարմնի մասով բյուջե մուտքագրվել են 175.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 29.9 մլրդ դրամով կամ 20.6%-ով:

Մաքսային մարմնի մասով բյուջե են մուտքագրվել 43.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 3.6 մլրդ դրամով կամ 8.9%-ով:
Դիտում՝ 2184
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW