ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն այսօր հանդես է եկել «Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների», որում ասված է.««Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները եւ վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը եւ հետագա չարաշահումների կանխարգելումը: 23.07.2025 | 11:38 Սամվել Կարապետյանը հաղթել է կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միեւնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաեւ ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման կարգերը եւ ընթացակարգերը»: Tweet Դիտում՝ 2584