Սամվել Կարապետյանը հաղթել է կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը

23.07.2025 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սամվել Կարապետյան #ՀԷՑ
Սամվել Կարապետյանը եւ իր ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ 

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է, որ արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ 

«Գործի քննությանը մասնակցել է նաեւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։ 

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաեւ «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։ 


Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի ՀՀ գործողությունները «Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ 

Արբիտրաժը նաեւ նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման»,- ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի Ֆեյսբուքի էջում։
Դիտում՝ 2742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW