ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծն ընդունվեց

03.07.2025 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԷՑ
Հայաստանի Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Խոսքը վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցերն» (ՀԷՑ) ազգայնացնելու նախագծին:

Նախագծի կողմ է քվեարկել միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը. նախագիծը ստացել է 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ 

«ՀԷՑ-ը կարմիր գծերն անցել է, կառավարումը պետք է վերցնենք մեր ձեռքը։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 3389

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW