Ամիօ բանկը կհամագործակցի ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ

18.07.2025 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղ
Ամիօ բանկը եւ ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում:

Բանկից հայտնել են, որ այս համագործակցության շնորհիվ համալսարանի միջին եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից:

«ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղում Ամիօ բանկի ներկայացուցիչների համար կազմակերպվել է շրջայց, որի ընթացքում հնարավորություն է ընձեռվել ավելի մոտիկից ծանոթանալ ուսումնական միջավայրին եւ ուսանողական կյանքին։ Հանդիպումը նպաստել է երկկողմ համագործակցության ամրապնդմանը եւ հետագա ծրագրերի զարգացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ Ամիօ բանկը երկրորդ անգամ է իրականացնում Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի միջին եւ բարձր առաջադիմությամբ այս տարի արդեն մինչեւ 50 ուսանողի կտրամադրվի կրթավճար: 

Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում եւ պաշտոնական կայքում:
 
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2230

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW