«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկում է համագործակցությունը «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիայի» հետ

10.07.2025 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը տեղեկացնում է «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ի հետ նոր գործընկերության մասին, որն ուղղված է Հայաստանում ֆինանսական գրագիտության և կրթական նորարարության բարձրացմանը:

Համագործակցության շրջանակում «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտ-դեսպանների ցանցի համար կիրականացնի ֆինանսական գրագիտության դասընթաց՝ նրանց տալով գործիքակազմվ՝ տեղեկացված ֆինանսական որոշումներ կայացնելու և իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար: 

«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն նաև առատաձեռն նվիրատվություն է կատարել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Կայծ» նախաձեռնությանը՝ Հայաստանում կրթական ծրագրերի համար առաջին սոցիալական նորարարական ինկուբատորին: 


«Կայծ»-ի միջոցով «Դասավանդի՛ր, Հայաստանի շրջանավարտ-դեսպանները կարող են սկսել սոցիալական ձեռնարկություններ, որոնք լուծում են կրթության և գյուղական համայնքների մարտահրավերները:

«Անչափ շնորհակալ ենք «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ին կրթության միջոցով Հայաստանի ապագայի մեջ ներդրումներ կատարելու համար», - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը: 

«Այս գործընկերությունը ոչ միայն խթանում է ֆինանսական գրագիտությունը, այլև խթանում է նորարարության ոգին, որը կարևոր է երկարաժամկետ դրական փոփոխությունների համար»:

«Մենք հանձնառու ենք իրական արդյունքների հասնելուն՝ գործնական կրթություն, չափելի ազդեցություն և երկարաժամկետ փոփոխություններ: Այս համագործակցությունը քայլ է նոր սերնդին վստահություն ներշնչելու և իրենց ապագան կերտելու համար», - ասաց «Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ի փոխտնօրեն Էդուարդ Սաֆարյանը:
Դիտում՝ 1687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW