«Երբ ստացա նամակը, որ ընտրվել եմ, եւ ծրագիրն ամբողջությամբ հոգում է իմ ուսման վարձը, հուզվեցի: Դա հաղթանակ էր ոչ միայն արդյունքի համար, այլեւ՝ մեծ աշխատանքի, հետեւողականության եւ ինքս ինձ հաղթելու համար»,- սա Amio Era կրթական աջակցության ծրագրի հաղթող մասնակիցներից մեկի խոստովանությունն է։ Այսպես է սկսվել Amio Era-ի ճանապարհը, որը փոխել է տասնյակ ուսանողների կյանքեր՝ վերածվելով հնարավորության, աջակցության եւ հավատքի սեփական ուժերի հանադեպ:«Ամենամեծ նվերը, որ ստացա Amio Era-ից, ինքնավստահությունն էր: Սկսեցի հավատալ, որ կարող եմ, արժանի եմ, որ կյանքում հնարավոր է հասնել լուրջ բանի, եթե հավատում ես ինքդ քեզ: Այս ծրագիրն ինձ օգնեց հասկանալ, որ երբ անկեղծ ես, նվիրված եւ աշխատում ես ամբողջ սրտով, դռները բացվում են»,- ահա այսպես են նկարագրում իրենց հաղթանակը ծրագրի հաղթող ուսանողները, որոնք, ինչպես իրենք են պատմում, սկզբում կարծել են, թե ոլորտն իրենցը չէ, սակայն ոգեշնչվելով ուսանողներին աջակցելու գաղափարից՝ փորձել են եւ դարձել ծրագրի հաղթող:Ամիօ բանկից հայտնել են, որ հայտերի ընդունման ավարտին մնացել են հաշված օրեր. վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ, իսկ ծրագրի նորություններին առաջինը ծանոթանալու համար միացոք Amio Era-ի ինստագրամյան էջին: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1608