“Ռենեսան” ձեռք է բերում “Արարատբանկի” պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

27.01.2009 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվարի 27-ից Հայաստանի ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆո‎նդային բորսայի /ՀՖԲ/ անդամ “Ռենեսա” ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարելու է “Արարատբանկ” ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (ARBKB2) առքի եւ վաճառքի գները‎:

Այդ տրանշը ներառում է ընդամենը 40 հազ. պարտատոմս` 10 հազ. դրամ անվանական արժեքով եւ տարեկան 9% արժեկտրոնային եկամտաբերությամբ: Պարտատոմսերը ցուցակվում են ՀՖԲ-ում 2008թ. հուլիսի 23-ից եւ ներառված են Bbond բորսային ցուցակում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՖԲ մամլո ծառայությունում, “Ռենեսա” ՓԲԸ-ն շուկա ստեղծողի կարգավիճակում օժանդակելու է պարտատոմսերի իրացվելիությանը երկրորդային շուկայում` ներդրողների համար ապահովելով պարտատոմսերը ՀՖԲ-ում մշտապես գնելու եւ վաճառելու հնարավորություն:

Դիտում՝ 15381

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW