Ֆասթ Բանկին Audit Service & Certification միջազգային ընկերության կողմից շնորհվել է ISO 37301:2021 ստանդարտի համապատասխանության հավաստագիր։ Վկայագիրը փաստում է Ֆասթ Բանկի համապատասխանության կառավարման համակարգի (Compliance Management System), ինչպես նաեւ դրա պահպանման ու արդյունավետ աշխատանքի առկայությունը։«Սա եւս մեկ քայլ առաջ է Ֆասթ Բանկի համապատասխանության կառավարման համակարգն ամրապնդելու ուղղությամբ։ Մեզ համար առաջնային է բանկային համակարգում թափանցիկության եւ պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը, քանի որ հավատացած ենք՝ վստահության վրա հիմնված հարաբերություններն են կայուն ֆինանսական համակարգի հիմք»,- ասել է Ֆասթ Բանկի համապատասխանության մասնագետ Վարդուհի Կարապետյանը:«Վկայագիրը ձեռք բերելու համար Ֆասթ Բանկն անցել է հավաստագրման՝ բացերի ստուգման, ներքին եւ արտաքին աուդիտի ողջ գործընթացը։ Ձեռք բերելով միջազգային համապատասխանության հավաստագիր՝ բանկը վերահաստատում է իր հաճախորդների նկատմամբ թափանցիկ, կարգապահ եւ վստահելի գործելաոճը։ ISO 37301 ստանդարտը գնահատում է կազմակերպության բարեվարքության մշակույթը, ներքին վերահսկողական մեխանիզմները եւ իրավական, էթիկական պահանջներին համապատասխան գործունեությունը»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1769