«Մի դրամի ուժի» հունիսի շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն է

13.06.2025 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /
4 991 788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը եւ IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։

Իսկ հունիսի շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի  արյան բարորակ խնդիրներ ունեցող երեխաների աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է երեխաների համար դեղորայքի ձեռքբերմանը։

««Մի դրամի ուժն» այս ամիս նշում է իր գործունեության 5-ամյակը եւ այն, որ հենց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը պետք է լինի այս խորհրդանշական ամսվա շահառուն, մեր թիմի միաձայն որոշումն է։ Հավատ, պայքար, անասելի ջանքեր ու վերջապես հաջողություն եւ հաղթանակ․ սա այն ճանապարհն է, որով անցնում են այս կամ այն հիվանդության դեմ պայքարող երեխաներն ու այս ճանապարհին նրանց համար կարեւոր է ցանկացած աջակցություն։ «Մի դրամի ուժն» էլ հենց այդ մասին է՝ մեկ դրամներից գոյացող մեր մի քանի միլիոնի հասնող դրամական աջակցությունները ուղղակի գումարներ չեն։ 

Դա մեր ընկերությունների ու մեր հավատարիմ օգտատերերի պատասխանատվությունն է, հոգատարությունն ու աջակցելու կամքը այս դեպքում մեր փոքրիկներին, որոնց առողջության մեջ ներդրումը մեզ համար խիստ կարեւոր է», - նշել է Իդրամ եւ IDBank ընկերությունների հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասել է. 

«Մի դրամի ուժը» արդեն չորրորդ անգամ հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարեւոր դեղորայքը: Շնորհակալ ենք Իդրամին եւ IDBank-ին՝ շարունակական աջակցության ու մեր երեխաների կողքին մշտապես լինելու համար։ Օգտվելով հնարավորությունից՝ շնորհավորում եմ «Մի դրամի ուժի» ողջ թիմին՝ հնգամյա հոբելյանի կապակցությամբ։ Հինգ տարվա ընթացքում ծրագիրն ապացուցել է, որ յուրաքանչյուր դրամ կարող է դառնալ մեծ ու իրական փոփոխությունների սկիզբ։  Մաղթում ենք նոր հաջողություններ, նոր նախաձեռնություններ եւ կյանքի կոչված նոր ու կարեւոր համագործակցություններ»:

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։
Դիտում՝ 5889
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW