Evocabank-ը Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավորն է

13.06.2025 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Հունիսի 21-22 Երազ այգում տեղի կունենա Newmag Summer Fest 2025-ը՝ բոլորովին նոր ֆորմատով, որը կմիավորի գիրքը, գինին ու ջազը մեկ վայրում։

Արդեն 4-րդ տարին Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավորն է Evocabank-ը։

Evoca-ն այս տարի եւս հանդես կգա իր առանձին տաղավարով, հետաքրքիր խաղարկություններով եւ բազմաթիվ անակնկալներով։ 

Փառատոնի առաջին օրը տեղի կունենա նաեւ Evocabank-ի արդեն շատ սիրված MoneyTalk շարքը։ MoneyTalk-ի ընթացքում կլինեն շատ ինֆորմատիվ պանելային քննարկումներ փողի եւ ֆինանսական կրթության մասին։ 

Ընթերցասերների համար կգործի տոնավաճառ՝ մինչեւ 40% զեղչով։ 

«Երազ» այգում կայանալիք Newmag Summer Fest 2025-ի մուտքն ազատ է։

Դիտում՝ 1482

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW