ԱրարատԲանկը, կարեւորելով ֆինանսական գրագիտությունը, ՀԱՀ ֆինանսների դասախոս Արա Չալաբյանի հետ համագործակցությամբ` փոդքասթի շրջանակում մեկնարկել է տեսանյութերի շարք։«Վարկե՞ր են վերցնում ձեր անունից․ սովորեք պաշտպանվել» թեմայով առաջին փոդքասթում քննարկվել է, թե ինչպես են շատերը դառնում ֆինանսական խարդախությունների թիրախ՝ սկսած օնլայն վարկերից մինչեւ կասկածելի գործարքներ։Շարքի առաջին տեսանյութն արդեն հասանելի է հետեւյալ հղումով։ Հաղորդումն առաջիկայում կանդրադառնա «Հեռախոսային եւ առցանց խարդախություններից խուսափելը», «Խելացի վարկավորում. Սպառողական վարկերի ծուղակից խուսափելը» եւ այլ կարեւոր թեմաների։«Հատկապես երիտասարդ սերնդի ֆինանսապես գրագետ լինելը մշտապես կարեւորվել է բանկի կողմից՝ տարբեր ժամանակահատվածներում կյանքի կոչելով ծրագրեր ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ ոլորտի կառույցների համագործակցությամբ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը «Հզոր Միտք» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է ֆինանսական գրագիտության դասընթացներ Ուսանողի տան սաների համար։ Դասընթացները մեկնարկել էին «Բիզնեսը զրոյից» թեմայով, որին մասնակցել են նաեւ ուսանողներ մարզերից նաեւ առցանց տարբերակով։ Բանկը պարբերաբար միացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ մեկնարկած «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրին՝ ակտիվ մասնակցություն ունենալով նաեւ ՀԲՄ-ի եւ Տնտեսական լրագրողների ակումբի կողմից համատեղ կազմակերպված լրագրողական երկամսյա սեմինարների, «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթի աշխատանքներին։ Նշվում է, որ վերջերս ԱրարատԲանկի աջակցությամբ հաջողությամբ ավարտվել են Oogvay սուպերհերոսների դպրոցի կողմից մշակված ֆինանսական գրագիտության ծրագրի շրջանակում առցանց դասընթացները, որին մասնակցել են մարզերի 14-17 տարեկան պատանիներ։ Պատանիների առաջին արձագանքներից արդեն կարելի է եզրակացնել, որ դասընթացները հիմնովին փոխում են ֆինանսների մասին նրանց պատկերացումները՝ դարձնելով ապագայի նկատմամբ ավելի վստահ, ավելի գրագետ։ «ԱրարատԲանկը, նախաձեռնելով ֆինանսական գրագիտության վերաբերյալ նոր տեղեկատվական արշավ «Պարզից պարզ» փոդքասթի շրջանակում, վստահ է, որ համագործակցության միջոցով մեր հանրությունը կունենա ֆինանսական խարդախություններից առավել պաշտպանված եւ կայուն ապագա ունեցող անդամներ», - ասվում է հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 4048