Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին եւ դեռեւս միակ ֆինանսական կառույցն է, որը միացել է Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ նաեւ դարձել է Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը:«Սա եւս մեկ նվաճում էր բանկի համար եւ նոր ներդրումային հնարավորություններ պոտենցիալ ներդրողների համար»,- ասվում է Կոնվերս Բանկի հաղորդագրությունում:Ի՞նչ է Tabadul-ը եւ ինչպես դրա օգնությամբ հասանելիություն ստանալ ավելի քան մեկ տրիլիոն դոլարի կապիտալիզացիա ունեցող ֆինանսական շուկաներ: Այդ մասին ներկայացված է Կոնվերս Բանկի այս հոդվածում:Tabadul-ը Աբու Դաբիի բորսայի թվային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում աշխարհի ամենաարագ աճող շուկաներինTabadul-ը բորսայական թվային հաբ է, որը ստեղծվել է 2022 թվականին եւ ներդրումային հնարավորություններ է ընձեռում Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավորարեւելյան շուկաներում: Նպատակը մասնակիցների համագործակցության մակարդակի բարձրացումն է եւ մասնակցող շուկաներում իրացվելիության մեծացումը: Այն հիմնված է շուկայի փոխադարձ հասանելիության մոդելի վրա. սա նշանակում է, որ Հայաստանի ու Աբու Դաբիի ֆինանսական շուկայի բոլոր այլ մասնակիցները (օրինակ, Հայաստանից՝ Կոնվերս Բանկ, Աբու Դաբիից՝ որեւէ ներդրումային ընկերություն) միանում են միմյանց բորսաներին՝ փոխադարձաբար հասանելի դարձնելով շուկաները։ Դրա շնորհիվ հայաստանյան ներդրողները հասանելիություն են ստանում Աբու Դաբիի բորսայում, իսկ մասնակից այլ երկրներից ներդրողները՝ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող արժեթղթերին:Tabadul-ին միանալը Կոնվերս Բանկի ռազմավարական որոշումն էրՄիանալով Tabadul-ին՝ Կոնվերս Բանկն ընդլայնում է հաճախորդներին, պոտենցիալ ներդրողներին ընձեռվող ներդրումային հնարավորությունների ցանկն ու աշխարհագրությունը եւ ամրապնդում դիրքերը ոլորտի առաջատարների շարքում: Ի՞նչ ենք առաջարկում մեր հաճախորդներինՄենք պատրաստակամ ենք մեր գիտելիքով եւ փորձառությամբ աջակցել ցանկացած հայ ներդրողի, որը կցանկանա հասանելիություն ստանալ հարթակի մասնակից շուկաներին: Առաջարկից պետք է օգտվել, քանի որ դրա շնորհիվ ներդրողները.-Հասանելիություն են ստանում նոր ու արագ զարգացող շուկաների-Ներդրումների հնարավորություն են ստանում տարբեր ոլորտներում գործող բազմաթիվ ընկերությունների արժեթղթերի: Դրանց թվում են նաեւ տարածաշրջանի առաջատար ընկերություններ-Դիվերսիֆիկացնում են ներդրումները, ուրեմն նաեւ՝ եկամտի աղբյուրներըԻնչպես սկսելTabadul-ում շրջանառվող արժեթղթերում ներդրումների համար հարկավոր է դիմել բանկ: Մեր փորձառու մասնագետները կօգնեն բացել արժեթղթերի հաշիվ, եթե չունեք, ու կատարել ներդրումներ՝ ապահովագրելով ապագան:Հարցերի դեպքում՝ investments@conversebank.am կամ զանգահարել +374 10 511 211 (ներքին՝ 1248 կամ 2056) կամ +374 77 718008 հեռախոսահամարներով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1462