Հունիսի 3-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ու «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության տնօրեն Վյաչեսլավ Գոլովաչը հուշագիր են ստորագրել համագործակցության ընդլայնման մասին: Ստորագրությանը նախորդել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Մատենադարանի եւ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի տասնամյա համագործակցությանը (2015-2025թթ.):Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ասել է, որ համագործակցության շնորհիվ 10 տարվա ընթացքում «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի տրամադրած միջոցներով հրատարակվել է 68 գիրք եւ գիտական աշխատություն: Նա գոհունակությամբ նշել է, որ նոր հուշագիրը նախատեսում է համագործակցության ծավալների մեծացում եւ շեշտել է, որ JTI-ում որոշումն այդ մասին կայացվել է ընդամենը 4-5 ամսվա ընթացքում: «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի աջակցությամբ են լույս տեսել «Բանբեր Մատենադարանի» գիտական հանդեսի վերջին 17 հատորները: Պատասխանատու քարտուղար Գոհար Մուրադյանն ընդգծել է, որ այդ աջակցության շնորհիվ հանդեսը լույս է տեսնում կանոնավոր կերպով, ընդ որում, ոչ թե տարեկան մեկ, ինչպես նախկինում էր, այլ երկու անգամ:JTI ընկերության տարածաշրջանային տնօրեն Թոմաս Ադամսն ասել է, որ հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի հայկական հարուստ մշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման համար: «Այն աշխատանքը, որը կատարվում է այս պատերի ներքո, կենսական կարեւորություն ունի, եւ մենք հպարտ ենք դրա մի մասը լինել», - ասել է Թոմաս Ադամսը:Միջոցառման ավարտին Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ Մատենադարանը վերջերս թողարկել է «Երախտագիտության մեդալ», որի առաջին դափնեկիր է դարձել է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը: Tweet Դիտում՝ 5061