2025թ. հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4․4%-ով, իսկ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ ցուցանիշն ավելացել է 5.4%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 16.1%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 15%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 5.2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 9.9%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 2.6%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.7%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2%-ով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 52․9%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 60․4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 46.5%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2188