Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին

26.05.2025 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #ArcaPay
Բիբլոս Բանկ Արմենիան միացել է եւս մեկ նորարարական էկոհամակարգի՝ ArcaPay-ին։

ArcaPay-ը Հայաստանի բանկերի եւ վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդներին թույլ է տալիս գումար փոխանցել մեկ ակնթարթում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

Ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում եւ բանկի բաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել դրամով ակնթարթային փոխանցումներ բոլոր այն բանկերի հաճախորդներին, որոնք նույնպես միացել են ArcaPay համակարգին․

– Միայն ստացողի հեռախոսահամարով
– Առանց քարտի թվերը կամ հաշվեհամարն իմանալու

Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդները կարող են Byblos Mobile հավելվածի «Կարգավորումներ» բաժնում ընտրել այն որպես հիմնական բանկ՝ այլ բանկերից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալու համար: Փոխանցում կարելի է կատարել ընթացիկ, խնայողական եւ քարտային հաշիվների միջեւ։ Ծառայությունը դեռեւս հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին։

«Բիբլոս Բանկ Արմենիայում հաճախորդների հարմարավետությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այս առումով, մենք ընդլայնում ենք մեր թվային եւ հեռավար բանկային ծառայությունների շրջանակն ու մեր հաճախորդներին տրամադրում լավագույն լուծումները։ ArcaPay-ը եւս այդ լուծումներից է։ Այժմ մեր հաճախորդները կարող են մուտք գործել Byblos Mobile հավելվածը եւ արագ ու ապահով փոխանցումներ կատարել այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով միայն վերջիններիս հեռախոսահամարը»,- նշել է բանկի Սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

«ArcaPay-ը դարձավ առաջին համակարգը, որը մշակեց նոր միտում՝ թույլ տալով միջբանկային փոխանցումներ կատարել միայն կոնտակտով՝ առանց քարտային տվյալների անհրաժեշտության, եւ դա վայրկյանների ընթացքում։ Մեծ ուրախությամբ ողջունում ենք Բիբլոս Բանկ Արմենիային ArcaPay համակարգում եւ փաստում ենք, որ այս նոր անդամակցությամբ համակարգը դարձավ ավելի հզոր ու արդյունավետ։ Այժմ ArcaPay համակարգին մասնակից բանկերի թիվը հասել է 7-ի։ Մոտ ապագայում սպասվում է, որ ArcaPay համակարգին կմիանան նաեւ այլ բանկեր եւ վճարահաշվարկային կազմակերպություններ», - ասել է «Արմենիան Քարդ» ընկերության զարգացման բաժնի տնօրեն Ռուբեն Սաղոյանը։
Դիտում՝ 7861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW