Ֆասթ Բանկ եւ Fastex Exchange հաշիվների միջեւ այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել

14.05.2025 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Fastex Exchange
Ֆասթ Բանկը Fastex-ի հետ համատեղ ներդրել է նոր գործիքակազմ, որով հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցումներ կատարել իրենց բանկային եւ Fastex Exchange հաշիվների միջեւ առանց միջնորդավճարի։

Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ հեշտությամբ կարող են լիցքավորել Fastex Exchange-ի իրենց հաշիվը՝ օգտագործելով բանկում առկա միջոցները եւ հակառակը։

«Ֆասթ Բանկն առաջինն է Հայաստանում, որ ապահով, արագ եւ առանց միջնորդավճարի կապ է ստեղծել հաճախորդների կրիպտոակտիվների եւ դրամային միջոցների միջեւ։ Գործիքակազմն ինտեգրված է Ֆասթ Բանկ-ի եւ Fastex Exchange-ի հավելվածներում։

Հաճախորդները, մուտք գործելով բանկի հավելված, փոխանցումներ բաժնում ընտրում են Fastex տարբերանշանը, մուտքագրում Fastex Exchange-ի իրենց նույնականացման վեցանիշ թիվը՝ ID-ն, ու ելքագրման դրամային հաշվեհամարը, նշում գումարի չափը եւ հաստատում գործարքը։

Fastex-ից փոխանցում կատարելիս հաճախորդները սեղմում են Withdraw կոճակը, ընտրում դրամային հաշիվն ու նշում գումարի չափը, հաստատելուց հետո ընտրում Ֆասթ Բանկի տարբերանշանը, ու գործարքը վայրկյանների ընթացքում կատարվում է։ Գործարքները կատարվում են միայն հաճախորդի սեփական հաշիվների միջեւ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որտեղ հաշիվ բացելը կամ քարտ պատվիրելը պարզ է եւ արագ։ Ֆասթ Բանկում հնարավոր է պատվիրել ԱկնՔարտ բանկի հավելվածի միջոցով եւ ստանալ անվճար առաքմամբ կամ ձեռք բերել բանկի մասնաճյուղերից, որոնք աշխատում են 24/7 աշխատանքային գրաֆիկով։ Ֆասթ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW