Կայացել է «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկայի մրցույթի առաջին փուլը

12.05.2025 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ԹԵԼ-ՍԵԼ» #«Կորիզ-Ֆիզմաթ»
Ապրիլին տեղի է ունեցել «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթի առաջին՝ առցանց փուլը, որն իրականացվում է «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ի, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի եւ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի համագործակցությամբ։

«ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունից հայտնել են, որ առցանց փուլին մասնակցել է ավելի քան 7,000 աշակերտ Երեւանից եւ ՀՀ բոլոր մարզերից, ներառյալ միջնակարգ դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտներ եւ քոլեջների ուսանողներ՝ անկախ նրանց գիտելիքի մակարդակից։

«Այս մրցույթը նպատակ ունի խթանել մաթեմատիկական մտածողության զարգացումը, բարձրացնել աշակերտների մոտիվացիան եւ ապահովել հավասար հնարավորություններ՝ մասնակցելու կրթական նորարար միջոցառմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին՝ առկա ձեւաչափով, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում։ Մասնակցելու են առցանց փուլի լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները։ Դրան կհաջորդի Հայաստանի ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն շուրջ 3,000 աշակերտ, ծնողներ, ուսուցիչներ եւ դպրոցների ղեկավարներ։

Միջոցառումը լինելու է գիտելիքի եւ կրթության տոն՝ նվիրված աշակերտների ձեռքբերումներին։

««ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի վճարահաշվարկային առաջատար ընկերություններից մեկը, հավատարիմ է իր սոցիալական պատասխանատվությանը՝ նպաստելով կրթության ոլորտի ռազմավարական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

 «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW