Ակբա Բիզնես ակումբ. Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ

06.05.2025 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա Բիզնես ակումբ #Ակբա բանկ
Ակբա Բիզնես ակումբի նախաձեռնած ինտերակտիվ ձեւաչափով հանդիպմանը  գործարարներն ուսումնասիրել են հաղթող բանակցություններ վարելու հմտություններն ու ամուր բիզնես կապեր ստեղծելու մշակույթը։

Այս անգամ Ակբա Բիզնես ակումբի հյուրը եղել է ScaleUp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Բուզանդ Մկրտչյանը, ով իր տարիների փորձի հիման վրա մասնակիցներին ներկայացրել է ճիշտ եւ հաղթող բանակցություններ վարելու մեթոդաբանությունը, հաղորդակցման հմտությունների կիրառման եղանակները, բանակցություններին նախապատրաստման փուլերը:
 
«Արդեն երկու տարի է, ինչ Ակբա Բիզնես ակումբը միավորում է 150-ից ավելի գործարարի։ Նմանատիպ միջոցառումների արդյունքում գործարարները ծանոթանում են  միմյանց հետ եւ ստեղծվում են նոր գործարար կապեր։ Սա Ակբա Բիզնես ակումբի գործունեության ամենակարեւոր մասերից է»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ եւ կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Բանակցությունների մեջ ամենակարեւորն այն է, թե դրանց ինչպես ես պատրաստվում եւ ինչպես վարում՝ իմանալով դիմացինի թույլ եւ ուժեղ կողմերը։ Բիզնես ակումբների գոյությունը շատ անհրաժեշտ է. ուրախ եմ, որ Ակբա բանկը իրականացրել է այս նախաձեռնությունը։ Ակբան Հայաստանում առաջին բանկն է, որն ունի իր բիզնես ակումբը, ինչը հավելյալ վստահություն է ստեղծում բանկի նկատմամբ»,- նշել է ScaleUp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Բուզանդ Մկրտչյանը:

«Հայաստանի բանկային համակարգում Ակբան միակն է, որը բիզնես ակումբի հիմնադրմամբ ստեղծեց նոր մշակույթ՝ գործարարներին միավորելու եւ գործընկերային հարաբերությունները զարգացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Գործարարներն Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաեւ առաջիկա միջոցառումներին եւ գործընկերների հատուկ առաջարկներին։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ եւ կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաեւ դառնալ բիզնես համայնքի անդամ։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

•    մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
•    դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
•    օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
•    առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաեւ օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների եւ հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
 
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 3009
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW