ԿԲ-ն մեկնաբանել է զեղծարարություններից տուժած քաղաքացիների հարցը

06.05.2025 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #բանկ #զեղծարարություն

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ԿԲ-ն բանկերում ուսումնասիրություն է կատարում, առանցքում են զեղծարարությունից տուժած քաղաքացիները:

«Այն մարդիկ, որոնք ունեցել են վարկային պրոդուկտերի վճարման խնդիր եւ զեղծարարության զոհ են դարձել, նրանց վարկերը սառեցված են:

Տարբեր բանկեր տարբեր ժամկետներով են սառեցում իրականացնում: Բանկ կա, որ վարկը սառեցրել է 2 տարով, բանկ կա՝ 5 տարով, դա կախված է՝ քրեական գործերն ինչ ընթացք կունենան»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Դիտում՝ 4105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW