ԿԲ-ն եւ ԱՏՊ-ն կհամագործակցեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

28.03.2025 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #անձնական տվյալ
Կենտրոնական բանկը եւ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը ֆինանսական համակարգում սպառողների անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված աշխատանքներում։

ԿԲ-ից հայտնել են, որ այսուհետ երկու կառույցներն աշխատելու են միասին՝ մշակելով համակարգված լուծումներ, վերլուծելով սպառողների արձագանքները եւ ստեղծելով սպառողակենտրոն քաղաքականություններ։

«Անկախ նրանից, թե որ կառույցին է սպառողը դիմում տվյալների հետ կապված խնդրով, այս համագործակցությունը կապահովի միասնական եւ առավել արդյունավետ արձագանք։

Այս քայլը կարեւոր հիմք է՝ սպառողների իրավունքների պաշտպանության համար, ֆինանսական համակարգում վստահության ամրապնդման համար եւ անձնական տվյալների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման համար»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 2208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW