2025-ի հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4․1%-ով
27.03.2025 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tripadvisor.com

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 19.4%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 12.2%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12.4%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 6.9%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.2%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 52%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 59․7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 45.8%-ով:
Աննա Այվազյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: