Հուլիսի 2-5-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենա ամառային դպրոց:Այն կազմակերպվում է Երեւանի տնտեսագիտական դպրոցի (Yerevan Economic School) եւ Չիկագոյի համալսարանի՝ Հարստության անհավասարության հետազոտությունների Սթոուն կենտրոնի (Stone Center for Research on Wealth Inequality) հետ համագործակցությամբ։Ամառային դպրոցը նախատեսված է ասպիրանտների, դոկտորանտների եւ երիտասարդ դասախոսների համար՝ անկախ նրանց բնակության վայրից։Ծրագրի շրջանակում կլինեն խորացված դասախոսություններ անհավասարության հետազոտման արդի մեթոդների վերաբերյալ, անհատական եւ խմբային հանդիպումներ ավագ հետազոտողների հետ, գիտական քննարկումներ եւ հետադարձ կապ ձեր հետազոտությունների վերաբերյալ:Դիմումների վերջնաժամկետը մայիսի 14-ն է, կարող եք դիմել՝ անցնելով հղումով: Tweet Դիտում՝ 1245