ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 15-ից

18.03.2025 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ /
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պաշտոնական ծանուցում է ստացել Իրանից՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին։

2025 թվականի հունվարին Իրանը ծանուցվել էր ԵԱՏՄ-ում բոլոր ընթացակարգերի ավարտի մասին։

ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ից։

«Նոր համաձայնագրի իրականացումը արդյունավետ գործիք կդառնա առեւտուրը զարգացնելու համար եւ տեսանելի ապագայում փոխադարձ ապրանքաշրջանառությունը կհասցնի ռեկորդային $12 միլիարդի։ Դա կլինի գրեթե կրկնակի աճ ներկա ծավալների համեմատ»,- ասվում է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW