Երեւան /Մեդիամաքս/. Mobbis ընկերությունը գործարկել է SMS-տեղեկացման համակարգի նոր՝ MOBIPACE™2.0 տարբերակը (www.mobipace.com): Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են Mobbis-ի մամլո ծառայությունում, MOBIPACE™2.0 նոր հաղորդագրությունում ավելացվել են բազմաթիվ նորարարական լուծումներ: Համակարգը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրականացնել կարճ հաղորդագրությունների զանգվածային եւ անհատական տեղեկացում` հեռախոսահամարների բազայի առկայության պարագայում: 2009 թվականի հունվարից սկսած՝ www.mobipace.com կայքում համակարգից օգտվողների տրամադրության տակ կա բոնուսային հաշիվ: Եթե մեկ ամսվա ընթացքում ուղարկված հաղորդագրությունների ծավալը գերազանցում է 30 հազ. դրամը, բոնուսային հաշվին ավելանում է օգտագործված գումարի 10 տոկոսը: «Mobbis-ը հայաստանյան շուկայի մասնակիցների համար փաստորեն ապահովել է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային ակցիաների անցկացման համար ամենացածր գինը. MOBIPACE համակարգը աշխարհագրական սահմանափակումներ չունի»,- շեշտել են ընկերությունում: Առաջին տարբերակի համեմատ լիովին նորացվել է կայքի տեսքը, ավելացվել են նոր տարրեր, միացվել է օն-լայն վճարումների համակարգ ArCa պլաստիկ քարտերի միջոցով: Կայքում ավելացվել են նաեւ տեղական, ինչպես նաեւ UTC ձեւաչափով ժամանակի ինդիկատորներ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ ծրագրել աշխատանքը՝ հաշվի առնելով ժամանակային գոտիները: MOBIPACE-ի նոր տարբերակում www.mobipace.com կայքում գրանցված բոլոր հաճախորդների համար հասանելի է SMS COMPASS ծառայությունը՝ մշակված համարների սահմանափակ բազա ունեցող կամ այն առհասարակ չունեցող ՀՀ հաճախորդների համար: «SMS COMPASS-ը Mobbis-ի եւս մեկ նորարարական լուծում է, որի շնորհիվ հայաստանյան օպերատորների բաժանորդները կարող են տեղեկատվություն ստանալ զեղչերի եւ հատուկ ակցիաների մասին, իսկ ընկերությունները գովազդային բյուջեի օպտիմալ օգտագործման լրացուցիչ հնարավորություն են ստանում»,- նշել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 16301