Հայէկոնոմբանկը հայտարարում է մրցույթ՝ նվիրված կանանց տոներին

11.03.2025 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #մրցույթ
Հայէկոնոմբանկը մարտի 8-ից ապրիլի 7-ն անցկացնում է մրցույթ կանանց տոներին նվիրված՝ ընձեռելով բացառիկ հնարավորություն շահելու ամենացանկալի նվերներից մեկը։

Բանկից հայտնել են, որ մրցույթի արդյունքում հնարավոր է շահել Dyson վարսահարդարիչ, FlyOne-ի վաուչեր (300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) եւ
Instax ակնթարթային ֆոտոխցիկ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հավանել բանկի մրցութային հրապարակումը, հետեւել բանկի սոցիալական հարթակներին (Instagram, Facebook, Telegram), մեկնաբանությունում նշել նախընտրած նվերը եւ նշել ընկերոջը, ինչպես նաեւ կիսվել հրապարակմամբ insta-story-ում՝ նշելով բանկի էջը:

Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով եւ կհայտարարվեն ապրիլի 7-ին։

Նշվում է, որ եթե էջը փակ է, անհրաժեշտ է ուղարկել story screenshot-ը: Յուրաքանչյուր մասնակից կարող է գրել 1 մեկնաբանություն:
Դիտում՝ 1864

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW