Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր՝ բանկն այսուհետ կմատուցի նաեւ ռեեստրի վարման եւ սպասարկման ծառայություններ.• Թողարկողների գրանցում Կենտրոնական դեպոզիտարիայում,• Արժեթղթերի ռեեստրի վարում (պարտատոմսեր, բաժնետոմսեր),• Պարտատոմսերի նույնականացման ծածկագրի (ISIN code) շնորհում,• Արժեթղթերի տեղաբաշխման շրջանակում պարտատոմսերի հաշվեգրում սեփականատերերի հաշիվներին,• Կորպորատիվ գործողությունների կատարում ընկերության բաժանում/առանձնացում,• Ռեեստրից քաղվածքների տրամադրում:«Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է վստահելի, անվտանգ եւ ծախսարդյունավետ լուծում: Այսուհետ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից բացի, ընկերություններին կմատուցվեն նաեւ դեպոզիտար ծառայություններ: Վստահելով ռեեստրավարման ծառայությունը Կոնվերս Բանկին՝ բիզնեսը կլուծի միանգամից մի քանի խնդիր՝ համապատասխան որակավորում ու փորձառություն ունեցող մասնագետների սպասարկման արդյունքում ժամանակի խնայումից մինչեւ ծախսերի կրճատում», - ասել է Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը:Ռեեստրի վարման ծառայությունների կանոններին եւ սակագներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://conversebank.am/hy/Registr/: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 511211 (ներքին` 1223) կամ գրել reestr@conversebank.am հասցեով:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2670