Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World եւ World Elite պրեմիում դասի քարտերը

06.02.2025 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Mastercard World #World Elite
Ֆասթ Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի են միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի World եւ World Elite բանկային քարտերը, որոնք քարտապաններին լայն հնարավորություններ են ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ արտերկրում։

World եւ World Elite տեսակի քարտերն ունեն մի շարք առավելություններ․ քարտապաններն օդանավակայաններում կարող են օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը Երեւանում, Դուբայում եւ աշխարհի ավելի քան 100 օդանավակայանում (World-ի քարտապանները՝ 6 անգամ, World Elite-ի քարտապանները՝ անսահմանափակ): World Mastercard-ի քարտապանների հյուրերը նույնպես կարող են օգտվել այդ ծառայությունից։

Աշխարհի ավելի քան 1500 օդանավակայանների սպասասրահները պատրաստ են ընդունել Mastercard-ի քարտապաններին՝ ավելի հարմարավետ դարձնելով նրանց ճանապարհորդությունը։ Ի դեպ, Word Elite-ի քարտապանների համար հասանելի է ճանապարհորդական ամբողջական ապահովագրություն։

Քարտապանները հնարավորություն ունեն ճանապարհորդելիս կապի մեջ մնալ առանց SIM քարտի՝ միանալով Global Data Roaming-ին 15% զեղչով մինչեւ 3 ԳԲ (1 ԳԲ՝ World քարտապանների համար) անվճար ինտերնետով։

Mastercard վճարահաշվարկային համակարգն ունի 800+ առաջարկ՝ զեղչերի, նվերների տեսքով, սրճարաններից օգտվելու հնարավորություն աշխարհի 650 օդանավակայաններում։ Ի լրումն սրան, գործում է Mastercard ճանապարհորդական պարգեւատրման ծրագիրը, ըստ որի՝ քարտապանները դրամական պարգեւներ (cashback) են ստանում գնումներ կատարելիս: Հարկավոր է ընդամենը գրանցվել Mastercard-ի պաշտոնական կայքում եւ տեսնել ընձեռվող հնարավորությունները։

Գործում է նաեւ Priceless.com-ի փորձառությունների հարթակը։

Բանկից հայտնում են, որ վերոհիշյալ պայմանների մանրամասները ճշտելու կամ ծառայություններն ակտիվացնելու համար քարտապանները 24/7 ռեժիմով կարող են կապ հաստատել իրենց անձնական օգնականի հետ՝ պարզապես զանգահարելով կամ կապ հաստատելով WhatsApp, Viber եւ Telegram սոցիալական ցանցերի միջոցով։

Միջազգային անձնական օգնականի ծառայությունը ներառում է ոչ միայն հարցուպատասխանի ծառայություն, այլեւ պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն եւ այլն։ Անձնական օգնականի ծառայությունը գործում է անգլերենով։

Ֆասթ Բանկի պրեմիում դասի World եւ World Elite քարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 2790
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW