Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել է Mastercard-ի «Excellence in Premium Value Proposition» մրցանակին

30.01.2025 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Mastercard
Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել է Mastercard-ի մրցանակին՝ պրեմիում դասի առաջարկներում գերազանցության համար։

Հունվարի 17-ին Mastercard-ի հատուկ միջոցառման ժամանակ բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Premium Value Proposition» անվանակարգում, որտեղ ներկայացված են պրեմիում դասի քարտերն ու ծառայությունները։

Բանկից հիշեցնում են, որ 2022 թ․ Բիբլոս Բանկ Արմենիան իր հաճախորդներին էր ներկայացրել World Elite Mastercard պրեմիում դասի քարտը, ոըը բազմաթիվ արտոնություններ է տրամադրում քարտապաններին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ World Elite քարտը Mastercard համակարգում ամենաբարձր դասի պրեմիում քարտատեսակն է, իսկ Բիբլոս Բանկ Արմենիայի քարտապաններին ու նաեւ նրանց հյուրերին հասանելի է առավելությունների ամենաընդգրկուն փաթեթը։

«Բանկի բոլոր առաջարկների կենտրոնում հաճախորդներն են, նրանց հարմարավետությունն ու գոհունակությունը։ Բանկը պարբերաբար համալրում եւ կատարելագործում է քարտապաններին տրամադրվող պրեմիում դասի առաջարկները՝ ներդնելով նոր ծառայություններ եւ ընդլայնելով արտոնությունների փաթեթը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 8162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW