Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €38 միլիոն, որը կֆինանսավորվի հետեւյալ աղբյուրներից` ԵՆԲ կողմից տրամադրված վարկ՝ €25 մլն, Եվրոպական միության «Հարեւանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ €10.1 մլն, տեխնիկական աջակցություն՝ €650 հազար, այլ ծախսեր՝ €250 հազար, Երեւանի քաղաքապետարանի սեփական միջոցներ` €2 մլն: Ծրագրի նպատակն է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես, մանկապարտեզներում եւ պոլիկլինիկաներում իրականացնել էներգաարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքի (6 պոլիկլինիկա եւ 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ: Tweet Դիտում՝ 489