Կայացել է “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ պարտատոմսերի առաջին եռամսյակային արժեկտրոնի վճարումը

15.01.2009 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հունվարի 13-ին “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ-ն իրականացրել է իր թողարկած արժեկտրոնային պարտատոմսերի առաջին եռամսյակային արժեկտրոնի վճարումը  (EMXGB1):

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Ամերիաբանկի” մամլո ծառայությունում:

2008թ. հոկտեմբերի 13-ին տեղաբաշխված պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, ընդհանուր ծավալը` 1 մլրդ դրամ, շրջանառության ժամկետը` 24 ամիս (տեղաբաշխումից մեկ տարի հետո ետգնման հնարավորությամբ), արժեկտրոնային տոկոսադրույքը` 11.5%: Արժեկտրոնները վճարվում են եռամսյակային պարբերականությամբ:

Ընկերության պարտատոմսերի շուկա ստեղծողը “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն է:

Դիտում՝ 15460

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW