«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

26.12.2024 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Քո կողքին»
Անցնող տարում IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում իրականացրել է կարեւոր ու, ինչպես շահառուների արձագանքներն են փաստում, չափազանց անհրաժեշտ մի ծրագիր, որն ուղղված էր Արցախից բռնի տեղահանված 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Խոսքը «Քո կողքին» ծրագրի մասին է, որի շրջանակում շուրջ 150 արցախցի երեխայի՝ ապրիլից մինչ տարեվերջ յուրաքանչյուր ամիս «Քո կողքին» ծրագրի  շրջանակում բանկը 40 000 դրամի չափով աջակցություն է ցուցաբերել։

«Սա բավականին ծանր ժամանակահատված է եղել ընտանիքներից շատերի համար։ Չկար աշխատանք, բայց կար հուսահատություն ու միայնության զգացում։ Ու հենց այդ ժամանակ էլ IDBank-ն իր աշխատակիցների ներկայացրած տվյալների հիման վրա կազմեց շահառուների ցանկ, որում ներառվեց 42 ընտանիք։ Բռնի տեղահանված ավելի քան 30 000 ընտանիքների շարքում այս թիվն, անշուշտ, շատ փոքր է, բայց մեծ ասելիք ու խորհուրդ հաստատ կրում է՝ դու միայնակ չես քո հոգսերի հետ, մենք քո կողքին ենք»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ այս ծրագրի նպատակն էր արցախցիներին ցույց տալ, թե որքան կարեւոր է նրանց մեր կողքին մնալը, չարտագաղթելը.

«Ցանկացանք տեղ հասցնել այն միտքը, որ կիսում ենք մեր հայրենակիցների խնդիրները՝ որպես սեփական խնդիրներ։ Որպես թիրախային խումբ ընտրեցինք 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Այսօր մենք ջերմանում ենք այն մտքից, որ մեր արցախցի հայրենակիցների ընտանիքների կյանքում «Քո կողքին» ծրագիրը նշանակալի փոփոխություն է բերել»:

«IDBank-ը մեր կյանքում հայտնվեց շատ դժվարին ժամանակահատվածում, երբ ոչ ես ունեի աշխատանք, ոչ ամուսինս եւ մեզ պետք էր մի փոքրիկ ձեռքմեկնում, որպեսզի կարողանայինք վարձով ապրելով եւ ամեն ինչից կտրված լինելով, ոտքի կանգնել։ Այդ դժվար շրջանը մենք կարողացանք հաղթահարել մեր աշխատելով ու «Քո կողքին» ծրագրի մեծ աջակցության շնորհիվ։ Ծրագրի շրջանակում հատկացված գումարներով ձեռք բերեցի դիմահարդարման պարագաներ եւ ապագայում կարողացա ինձ աշխատանքով ապահովել»,- ասել է «Քո կողքին» ծրագրի շահառու, Ստեփանակերտից բռնի տեղահանված 3 մանկահասակ երեխայի մայր Անի Սարգսյանը:

Բանկից հիշեցնում են, որ աջակցությունը տրամադրվել է IDBank-ի լոյալության միավորների՝ idcoin-ների միջոցով, ինչը նշանակում է, որ ամբողջ Հայաստանի տարածքում շուրջ 23 000 վաճառակետերում շահառուները հնարավորություն են ունեցել կատարել ցանկացած գնում՝ այդ թվում օգտվելով նաեւ Idram&IDBank հավելվածի բոլոր ծառայություններից ու արտոնություններից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում շահառուները կիսվել են ծրագրի մասին իրենց տպավորություններով ու շնորհակալական խոսքեր հնչեցրել՝ դժվար պահին աջակից լինելու համար։ Հիշարժան հանդիպման վերջում շահառու բոլոր երեխաներին փոխանցվել են բանկի կողմից պատրաստված ամանորյա նվերներ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Դիտում՝ 1085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW