Apricot Capital ներդրումային ընկերությունն ամփոփում է 2024 թվականի հաջողությունները։ Տարին նշանավորվեց ընկերության զգալի աճով, ոլորտում ճանաչմամբ և ֆինանսական գրագիտության ու նորարարության զարգացման հանձնառությամբ։2024 թվականի հիմնական ձեռքբերումներից են.Ընկերության աճApricot Capital-ը նշեց իր երկրորդ տարեդարձը և գրանցեց էական աճ՝ տարվա երրորդ եռամսյակում դառնալով սեփական կապիտալի ծավալով Հայաստանի ներդրումային ընկերությունների շարքում առաջատարը։ Ինչպես մանրածախ, այնպես էլ ինստիտուցիոնալ հաճախորդների բազան զգալիորեն աճեց, և Apricot Capital-ն ընդգրկվեց Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում՝ ամրապնդելով իր առաջատար դիրքերը։ Ընկերության ընդլայնմանը զուգընթաց՝ ընդլայնվեց նաև թիմը. թիմի անդամների թիվն աճեց 35%-ով։ Այս տարի Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում իր գործունեությունը սկսեց նաև Apricot Capital DIFC Limited-ը։ Ոլորտային միջոցառումներԸնկերությունն ակտիվորեն մասնակցեց ոլորտի կարևոր միջոցառումներին, այդ թվում՝ Doing Digital Forum 2024-ին, ConFEAS2024-ին և DigiTec 2024-ին։ Որպես հրավիրված խոսնակ՝ ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, ոլորտի այլ առաջատարների հետ միասին, այս միջոցառումների ժամանակ կիսվեց ֆինանսների ապագայի և թվային ներդրումների վերաբերյալ իր մասնագիտական գնահատականով։Apricot Academy կրթական նախաձեռնությունՀայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորման իր հանձնառության շրջանակներում Apricot Capital-ը մեկնարկեց Apricot Academy նախաձեռնությունը, որի շրջանակում ընկերության կայքում հրապարակվում են ներդրումների վերաբերյալ անվճար կրթական նյութեր Դրանց թվում են՝ Apricot talks խելացի ներդրողի փոդքասթը, դեմո հաշվի հնարավորությունը, բառարանն ու հարց ու պատասխանի շարքը։ Այս բարձրորակ նյութերը մեծ պահանջարկ ունեցան՝ դառնալով Հայաստանում ներդրողների կրթության կարևոր բաղադրիչ։ Ընկերությունը նաև իր հաճախորդների համար մեկնարկեց «Ներդրումների Դեսպան» ուղղորդման ծրագիրը։Ակադեմիական համագործակցություն և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունԻ լրումն Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ արդեն իսկ առկա համագործակցությանը՝ Apricot Capital-ը նոր գործընկերային համաձայնագիր կնքեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) հետ։ Այս համագործակցությունները հնարավորություն տվեցին իրականացնել ուսանողական պրակտիկաներ, Apricot Capital-ի լավագույն մասնագետների կողմից հրավիրյալ դասախոսություններ և ներդրումների թեմաներով ինտերակտիվ վարպետության դասեր։ Այս ջանքերը նպատակ ունեին ուսանողների շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտությունը և խթանել պատասխանատու ներդրումային մշակույթ։Apricot Capital-ն իրականացրեց նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մի շարք նախաձեռնություններ։ Ընկերությունը վերանորոգեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լսարաններից մեկը և այն հագեցրեց ժամանակակից տեխնիկայով։ Բացի այդ, Ամարյան բարեգործական հիմնադրամի միջոցով Apricot Capital-ն աջակցեց տարբեր մշակութային, մարդասիրական և կրթական ծրագրերի։ Հիմնադրամը համահիմնադրվել է Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանի և նրա եղբայր՝ Դավիթ Ամարյանի կողմից։ՄրցանակներApricot Capital-ի նորարարության նկատմամբ հանձնառությունը Doing Digital Awards 2024-ի շրջանակներում արժանացել է «Excellence in Investment App» (Ներդրումային հավելվածի գերազանցություն) մրցանակի։«Մենք հպարտ ենք այս տարվա ձեռքբերումներով և շարունակում ենք նվիրված մնալ մեր հայրենակիցների համար մրցունակ միջնորդավճարներով ներդրումային հնարավորություններ ստեղծելուն՝ միաժամանակ կրթելով նրանց պատասխանատու ներդրումների թեմայով»,- ասել է Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։Apricot Capital-ի մասինԷփրիքոթ Կապիտալ ՓԲԸ-ն առաջատար ներդրումային ընկերություն է, որը տրամադրում է ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար։ Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 730