ԵԿԳ նոր ղեկավարը պետք է պահպանի արտադրական հզորությունները ճգնաժամի պայմաններում

15.01.2009 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանի /ԵԿԳ/ նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Գրիգորյանը, ով 2001 թվականից ղեկավարում էր «Պեռնո Ռիկար Ուկրաինա» ընկերությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով Pernod Ricard-ի հաղորդագրությունը, Արա Գրիգորյանի աշխատանքի տարիներին Ուկրաինայում ընկերության վաճառքների ծավալը տարեկան 185 հազ. լիտրից աճել է մինչեւ 2,3 մլն լիտր:

«Արա Գրիգորյանը դիտարկվում էր որպես ԵԿԳ գործարանի տնօրենի պաշտոնի հիմնական թեկնածու, քանի որ նա ղեկավար աշխատանքի նշանակալի փորձ ունի եւ միաժամանակ տիրապետում է մեծածավալ արտադրություների սկզբունքներին: Քանի որ ֆինանսական հատվածի անկայունության ու տնտեսական լճացման մթնոլորտում չափազանց կարեւոր է պահպանել եւ ադապտացնել արտադրական հզորությունները, տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել նրա նշանակման մասին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
 

Դիտում՝ 13406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW