Evocabank-ը 5 մլն դրամ է նվիրաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին

13.12.2024 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Երաժշտություն հանուն ապագայի
Evocabank-ը նվիրաբերել է 5 մլն դրամ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին՝ որպես ներդրում Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության եւ զարգացման գործում։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նպատակն է բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին եւ օգնել նրանց հասնել իրենց մեծ երազանքներին:

«Evocabank-ի կարեւոր նպատակներից մեկն էլ շարունակական աջակցությունն է կրթությանը, մշակույթին, ինչպես նաեւ նոր հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար։

Evocabank-ի նվիրաբերությունը կուղղվի հիմնադրամի կրթական ծրագրի իրականացմանը, որը մեծ հնարավորություններ կստեղծի ներկայիս եւ ապագա պատանի երաժիշտների համար՝ բացահայտելու իրենց տաղանդը եւ գրանցելու հաջողություններ ու հաղթանակներ Հայաստանում եւ արտերկրում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Կրթական ծրագիրը կիրականացվի 6 հիմնական ուղղությամբ՝

1.    Վարպետության դասեր
2.    Բեմական փորձ
3.    Այցելություն համերգների
4.    Թանգարանային այցեր
5.    Օտար լեզվի դասեր
6.    Կրթաթոշակ
Դիտում՝ 1847

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW