«Մի դրամի ուժը». 4.479.792 դրամ է ուղղվել Armenia Tree Project-ին

11.12.2024 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #Armenia Tree Project
4.479.792 ՀՀ դրամ․ սա նոյեմբեր ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» կուտակած գումարն է, որը փոխանցվել է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։

Շահառու 113 գյուղաբնակ ընտանիք, ըստ ծրագրի, աջակցություն կստանա տնամերձ հողամասերում տնկարաններ ստեղծելու համար, իսկ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկիները գնվելու եւ օգտագործվելու են անտառապատման նպատակով։

Իդրամից եւ IDBankից տեղեկացնում են, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված ողջ գումարը կփոխանցվի «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն եւ իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։

Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը վստահ է՝ այս համագործակցությունը լրացուցիչ ոգեւորություն ու լիցքեր է հաղորդելու մարզաբնակ երիտասարդությանը՝ շարունակելու ապագա կերտել հենց իրենց հարազատ ծննդավայրում․

«Սա շատ կարեւոր խնդիր է, որ մեր երիտասարդությունը իր լավագույն ապագան պատկերացնի հենց այնտեղ, որտեղ ծնվել, ապրում է։ Ժամանակակից հնարավորությունները վաղուց են ապացուցել՝ հաջողություններ, կրթություն, կարիերա եւ իհարկե կոմունիկացիաներ ստեղծելու համար այլեւս պարտադիր չէ մայրաքաղաք տեղափոխվել։ Իսկ ՄԵՄ-ի նման հիմնադրամների շնորհիվ մարզաբնակ մեր երեխաները, երիտասարդները ձեռք են բերում այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու փորձառություն»։

Ըստ ՄԵՄ ՀԿ Նախագահ Արամայիս Մարգարյանի՝ նման համագործակցությունները շատ կարեւոր են, քանզի գործ ունենք նույն թիրախային լսարանի՝ երեխաների ու նույն առարկայական տիրույթի՝ ավագ ու կրտսեր սերնդի կրթության ու համագործակցային մշակույթի հետ․

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ունենալու ենք ավելի մոտիվացված, համագործակցող թվային ու ֆինանսապես գրագետ հարյուրավոր կրտսեր ու ավագ սերնդի ներկայացուցիչներ»։

««Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպանների բանակն օր օրի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ գալիք տարում մենք էլ ավելի շատ երազանքների ենք օգնելու իրականանալ։ Մեր բարի գործերին միանալու համար շատ բան անելու կարիք չկա․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարեւոր ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW