Evocabank-ը Miami-Dubai Chamber of Commerce-ի պլատինում հովանավորն է
09.12.2024 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
Բանկից հայտնում են, որ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Դուբայի հեղինակավոր Capital Club-ում: Այն կմիավորի բիզնես առաջնորդներին, ոլորտի փորձագետներին եւ կազմակերպություններին։
Miami-Dubai Chamber of Commerce-ի նպատակն է դառնալ բիզնես համագործակցության հարթակ՝ աջակցելու միջազգային առեւտրին, ներդրումներին եւ մասնագիտական networking-ին։
Միջոցառմանը կմիանան նաեւ Evocabank-ի ներկայացուցիչները, որոնք կներկայացնեն հայաստանյան ֆինանսական շուկան եւ բանկի ռազմավարությունը` ընդլայնելով միջազգային գործընկերների ցանկը:
MDCC-ի եւ Evocabank-ի մասնակցության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել MDCC-ի պաշտոնական կայք:
«Evocabank-ը ժամանակակից ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է տրամադրել լավագույն թվային գործիքներն ու ծառայությունները բիզնեսներին եւ անհատներին։ Կենտրոնացած լինելով նորարարության եւ հաճախորդամետ բանկային ծառայությունների վրա՝ Evocabank-ը հնարավորություն է տալիս օգտվել լավագույն ֆինանսական գործիքներից ցանկացած պահի, ցանկացած վայրից՝ գերժամանակակից EvocaTOUCH հավելվածի միջոցով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
MDCC-ն կապ է ստեղծում աշխարհի բիզնես կենտրոններ Miami-ի եւ Dubai-ի միջեւ՝ խթանելով առեւտուրը, ներդրումներն ու մշակույթի զարգացումը։ Իր ծրագրերի եւ ծառայությունների միջոցով MDCC-ն նպատակ ունի օգնել բիզնեսներին` ընդլայնվելու եւ կառուցելու կայուն, ազդեցիկ համագործակցություն համաշխարհային շուկայում:
Վերջին լուրեր
15.01.2025 | 16:23 Նորություններ
15.01.2025 | 15:44 Նորություններ
Օվերչուկ. Ռուսական բիզնեսը Հայաստանի հարցում զգուշավոր է դարձել
15.01.2025 | 14:37 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: