Evocabank-ը 20 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» hամահայկական հիմնադրամին
27.11.2024 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ /


Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի իր ամենամյա դրամահավաքը՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով 27-րդ հեռուստամարաթոնը, որը կմիավորի աշխարհասփյուռ հայերի ջանքերը Հայաստանի հզորացման եւ զարգացման ուղղությամբ։
Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակաբար աջակցություն ցուցաբերելով տարբեր հասարակական նախաձեռնություններին՝ Evocabank-ը նվիրաբերել է 20 միլիոն դրամ «Հայաստան» hամահայկական հիմնադրամին:
Միջոցառման ողջ հասույթը կուղղվի մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝
• սահմանային համայնքների խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
• համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցմանը,
• սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արեւային կայանների տեղադրմանը,
• սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արեւային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
• բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
• մշակութային՝ հատկապես հայ արվեստագետների ստեղծարար նախաձեռնությունների եւ ամենամյա միջազգային մշակութային փառատոնների ու ցուցահանդեսների աջակցությանը։
Նշվում է, որ 2022 թվականին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» հեռուստամարաթոնի շրջանակում Evocabank-ը փոխանցել է 10 միլիոն դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Մանրամասներն այստեղ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: