Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոց 1/72 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Բանկից հայտնում են, որ երկհարկանի սրահը համալրվել է տեխնիկական նոր սարքավորումներով եւ հարմարություններով, սպասարկման աշխատակազմն ընդլայնվել է։«Ուրախ ենք, որ այսուհետ մեր հաճախորդներին սպասարկելու ենք վերաբրենդավորված սրահում՝ հագեցած ժամանակակից եւ հարմարավետ սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Հավատարիմ մնալով Ֆասթ Բանկի որդեգրած քաղաքականությանը՝ աշխատելու ենք շուրջօրյա՝ բանկային բոլոր ծառայությունները մեր հաճախորդներին հասանելի դարձնելով ցանկացած վայրից եւ ցանկացած պահին»,- ասել է Ֆասթ Բանկի Աբովյան մասնաճյուղի կառավարիչ Հովհաննես Ալավերդյանը:Բանկից հիշեցնում է, որ թողարկվել են առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք հասանելի են բանկի բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA եւ Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: Tweet Դիտում՝ 1265