ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
27.11.2024 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /


Պայմանները հասանելի են «Նոր գործընկեր» եւ «Էքսպրես» պրոդուկտների շրջանակում՝ մանրածախ առեւտրի, արտադրության եւ սպասարկման ոլորտի ձեռնարկությունների համար: Ֆինանսավորումը կարելի է ուղղել ընթացիկ գործունեությանը, վարկերի մարմանը եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Բանկից հայտնում են, որ դրական վարկային պատմություն եւ այլ բանկում գործող վարկ ունեցող փոքր բիզնեսը կարող է օգտվել «Նոր գործընկեր» վարկից: Առաջին 90 օրվա համար տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%, հետագայում այն բարձրանում է մինչեւ 18% (փաստացի տոկոսադրույք՝ 17,25%)։ Առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 48 ամիս։
«Էքսպրես» վարկը տրվում է առանց գրավի կամ մասնակի ապահովվածությամբ՝ 12-60 ամիս ժամկետով, 500 հազարից մինչեւ 20 մլն ՀՀ դրամի չափով։ Արտոնյալ ժամանակահատվածից հետո տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%-17% (փաստացի տոկոսադրույք՝ 15,05%-20,07%)՝ կախված գումարից եւ գրավից:
«Տարեվերջին բիզնեսի շատ ոլորտներում աճում է գործարար ակտիվությունը, եւ մենք հատուկ առաջարկ ենք պատրաստել այն ձեռնարկատերերի համար, որոնք միջոցների կարիք ունեն շրջանառու միջոցները համալրելու, վարկերը մարելու կամ ներդրումային նախագծեր իրականացնելու համար։ Մեզ համար կարեւոր է օգտակար լինել հաճախորդներին եւ նրանց տրամադրել անհրաժեշտ ֆինանսական գործիքներ եւ լուծումներ բիզնեսի հետագա զարգացման համար», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։
Վարկի պայմաններին տեղեկանալ, ինչպես նաեւ հայտ ներկայացնել կարելի է բանկի կայքում կամ երկրի տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: