Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
27.11.2024 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /



Գործարանում ներդրվել է միջազգային փորձ եւ հատուկ տեխնոլոգիաներ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։
ԱՐՏ-ՖԻՇ ընկերության՝ ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ գործարանում տեղադրվել է նաեւ արեւային կայան։
«Տարիների ընթացքում ստացել ենք ձկան յուրօրինակ տեսակներ. ունենք 7-8 տարեկան ձկներ, որոնցից կարող ենք ստանալ նաեւ սեւ խավիար։ Իմ բիզնեսի զարգացման մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Ակբա Լիզինգը, որի շնորհիվ ձեռք ենք բերել արտադրամասի սառնարաններ, սառույցի սարքավորումներ, արեւային պանելներ, որոնք օգնեցին մեզ զարգացնել արտադրությունը։ Արեւային կայանների միջոցով կարողացանք մեր ձկան ինքնարժեքը ավելի մատչելի դարձնել։ Աշխատում ենք սեւ խավիար արտադրելու ուղղությամբ, որը մեր համակարգերի շնորհիվ կվերամշակենք ու կարտահանենք»,- նշել է ԱՐՏ-ՖԻՇ ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Թորոսյանը։
Այժմ ընկերության արտադրանքը առկա է տեղական շուկայում, ինչպես նաեւ արտահանվում է ԱՊՀ երկրներ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը՝ իրականացնելով արտահանում նաեւ Եվրոպա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: